Մեր Մասին
Իմացեք ավելի մանրամասն մեր մասին
GO Language School-ը անգլիական ուղղվածություն ունեցող դպրոց է, որը դասավանդում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր անգլերեն: Մեր ուսուցիչներն ունեն 8+ տարվա աշխատանքային փորձ, միջազգային որակավորում, անսահման նվիրումով են վերաբերվում իրենց աշխատանքին։ Մեզ համար առաջնային արժեքներն են՝ որակյալ կրթությունը և 21-րդ դարին համահունչ նորարարական մոտեցումները։
Դասեր և ժամանց
Բացի անգլերենի դասընթացներից, մենք իրականացնում ենք նաև ամառային ճամբարներ՝ երեխաների համար, կրթական մարաթոններ և մշակութային միջոցառումներ՝ մեծահասակների համար, որոնք ոչ միայն կրթում և զարգացնում են մեր ուսանողներին այլ նաև ապահովում են հետաքրքիր ժամանց նրանց համար:
Մեր Թիմը

Օժենի Ավետիսյան
GO Language School-ի հիմնադիր
Ես Օժենին եմ, տարված եմ անգլերեն դասավանդմամբ: Ես ունեմ անգլերենի դասավանդման 8 տարվա միջազգային փորձ : Այդ տարիների ընթացքում մոտ 150+ ուսանող եմ ունեցել, որոնցից մի քանիսի հետ այժմ կապի մեջ եմ։Կարծում եմ, որ նորարարական կրթությունը և ընկերական միջավայրը անգլերեն սովորելու բանալին են: Ես միշտ ասում եմ, որ «Լեզուն նման է ակնոցի, որքան պայծառ լինեն ձեր ակնոցները, այնքան ավելի շատ կտեսնեք այս գեղեցիկ աշխարհում»:

Հռիփսիմե Տոնոյանն
Անգլերենի ուսուցչուհի
Ես անգլերենի ուսուցչուհի Հռիփսիմե Տոնոյանն եմ։ Ուսուցչությունն և՛ իմ մասնագիտությունն է, և՛ հոբբին: Անգլերեն եմ դասավանդում 2005 թվականից։ Ամենից շատ ես գնահատում եմ բարեկամությունը: Այլ երկրներում ընկեր ունենալու համար մենք պետք է վարժ տիրապետենք անգլերենին: Այդ իսկ պատճառով ես սիրում եմ անգլերենը և փորձում եմ բարելավել իմ ուսանողների խոսակցական հմտությունները, որպեսզի նրանք կարողանան վստահ լինել:

Նելլի Թադևոսյան
Անգլերենի ուսուցչուհի
Ես Նելլին եմ։ Ես անգլերենի ուսուցիչ եմ և դասավանդում եմ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակներին: Ես միացել եմ Go Language School-ի հրաշալի թիմին՝ օգնելու ուսանողներին սովորել կամ բարելավել իրենց անգլերենի հմտությունները: Ես ուսուցման հիանալի փորձ եմ ունեցել Չինաստանում, որտեղ անգլերեն էի դասավանդում 3-6 տարեկան երեխաներին և այժմ օգտագործում եմ այս փորձը այստեղ՝ Հայաստանում։ Ես սիրում եմ աշխատել երեխաների հետ և իսկապես երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ իմ աշխատանքի լավ արդյունքները:

Ռիմա Բեջանյան
Անգլերենի ուսուցչուհի
Բարև, ես Ռիմա եմ, ես անգլերենի ուսուցչուհի եմ և դասավանդում եմ բոլոր տարիքի ուսանողներին, ես անգլերեն եմ դասավանդում 2018 թվականից։ Եթե ցանկանում եք բարելավել ձեր անգլերենը, ես կանեմ ամեն ինչ՝ օգնելու ձեզ, քանի որ ես միշտ կենտրոնանում եմ իմ սովորողների նպատակների վրա:

Մարինե Ղազարյանն
ESL ուսուցչուհի
Ես Մարինե Ղազարյանն եմ, ես ESL ուսուցիչ եմ, բնակվում եմ Գերմանիայում։ Արդեն 5 տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում եմ դասավանդմամբ։ Ավարտել եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ստացել վկայական ԱՄՆ Բարդ քոլեջի «Երիտասարդների ներգրավում և կրթություն» ծրագրում։ Առաջարկում եմ ընդհանուր/բիզնես անգլերենի և TOEFL դասընթացներ։ Դասընթացները նախատեսված են ձեր բիզնես անգլերենի բառապաշարը զարգացնելու և զգալիորեն ընդլայնելու համար, ինչպես նաև բարելավելու ձեր բիզնես հաղորդակցման հմտությունները և մասնագիտական էթիկան՝ ընթերցանության և լսելու ժամանակակից նյութերի միջոցով:

Մարինե Մովսիսյան
Անգլերենի ուսուցչուհի
Բարև բոլորին , ես Մարինեն եմ։ Ես անգլերենի ուսուցիչ եմ , սովորում եմ ԵՊՀ-ի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում: Ես սիրում եմ դասավանդել, քանի որ ուզում եմ ոգեշնչել ուսանողներին հավատալ իրենց՝ անկախ նրանց ծագումից և կարողություններից:Ես ինձ համարում եմ պատասխանատու և աշխատասեր մարդ։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
- Հեռախոսահամար:
+(374) 91 110-091
- Էլ. հասցե:
languageschoolg@gmail.com
- Հասցե:
Vazgen Sargsyan 26/3
Yerevan, Armenia
Կապ մեզ հետ
