21-ՐԴ ԴԱՐԻ ԼԵԶՈՒՆ

Անգլերենը կարող է ձեզ «խելացի» դարձնել

lines
effect
effect article image

Մեր արագ զարգացող և փոփոխվող աշխարհում լեզվի իմացությունը դառնում է կարևոր և անհրաժեշտ պայման:Այսօր,սակայն, բավականին դժվար է հստակ ասել,թե որն է աշխարհի ամենակարևոր լեզուն:Այդուհանդերձ, Statista.com վերլուծական կայքի տվյալների համաձայն 2022թ-ին աշխարհի բնակչության 1,5 միլիարդի համար անգլերենը հանդիսանում է որպես մայրենի կամ երկրորդ լեզու: Անգլերենն ամբողջ աշխարհում շատ արագ տարածում ստացավ հատկապես 18-րդ դարում Մեծ Բրիտանիայի արդյունաբերական հեղաշրջումից և Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի գաղութացումից հետո: Ըստ The Economist ամսագրի տվյալների` անգլերենն այսօր էլ մնում է որպես համաշխարհային ստանդարտ լեզու: Անգլերենի տարածումն ունի երեք հիմնական պատճառ.այն կիրառվում է գիտության, տեխնիկայի և բիզնեսի մեջ, այն հեշտությամբ փոխառություն է վերցնում բառեր այլ լեզուներից և կարող է գործածվել տարբեր բարբառներով:Շնորհիվ իր ունիվերսալության` անգլերենը շատ տերմիններ փոխառություն է վերցրել այլ լեզուներից և քաղաքակրթություններից, որը նպաստել է դրա հարստացմանը:Այսօր էլ անգլերենի մեջ գործածվում են շատ գերմաներեն,հունարեն, լատիներեն և ֆրանսերեն բառեր:Ամբողջ աշխարհում կան անգլերենի ուսուցման դպրոցներ, որոնք սովորեցնում են այս լեզվի բոլոր բարբառները: Անգլերենն աշխարհում ամենաշատ ուսումնասիրվող լեզուն է:Այն ԶԼՄ-ի, բժշկության և բիզնեսի լեզուն է: Անգլերենը կիրառվում է նաև հաշվողական տեխնիկայի, ինչպես նաև օդային ավիացիայի միջազգային կառավարման մեջ: Այս է պատճառը, որ վերջին առևտրային առաջընթացից հետո առաջացավ միասնական գլոբալ լեզվի անհրաժեշտություն, որը հասկանալի կլինի յուրաքանչյուրին:

Ահա մի քանի պատճառ, թե ինչու պետք է սովորել անգլերեն

Եթե դեռ համոզված չեք՝ սովորե՞լ անգլերեն լեզուն, թե՞ ոչ, կարդացեք սա

  1. arrow blackԱնգլերենը 53 ազգերի պետական,ինչպես նաև ամբողջ աշխարհում ամենատարածված լեզուն է:Յուրաքանչյուր հինգերորդ մարդ խոսում կամ հասկանում է անգլերեն:Սա նշանակում է, որ անգլերենի իմացությունը կօգնի շփվել տարբեր մարդկանց հետ աշխարհի բոլոր երկրներում:
  2. arrow blackԱնգլերենի իմացությունը շատ կարևոր է հատկապես սոցիալական հարթակում, որտեղ օնլայն կոնտենտի գրեթե կեսը գրված է այս լեզվով: Բացի այդ, աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաները հիմնականում հիմնադրված են այն երկրներում, որտեղ խոսում են անգլերենով:
  3. arrow blackՃանապարհորդելը բավականին հեշտ և հարմարավետ է անգլերենի բավարար իմացության դեպքում:
  4. arrow blackԱնգլերենի իմացությունը շատ կարևոր է բիզնես ոլորտում, անկախ այն բանից թե դուք գործարար եք, ուսանող, թե աշխատակից: Որպես արդյունք` դուք ավելի հեշտ և անկաշկանդ կհամագործակցեք օտարերկրացի գործընկերների հետ:
  5. arrow blackԳիտության, ավիացիաի, տեխնոլոգիաների, դիվանագիտության և տուրիզմի մեջ կիրառվում է անգլերենը: Հետևաբար այս լեզվի տիրապետումը կօգնի ձեզ ձեռք բերել բավականին լավ աշխատանք ձեր երկրում կամ աշխարհի ցանկացած գլոբալ կորպորացիայում:
  6. arrow blackՔանի որ անգլերենն օգտագործվում է շատ երկրներում, ամբողջ աշխարհում կան հարյուրավոր անգլոլեզու դպրոցներ և հաստատություններ: Հետևաբար այն լավ տիրապետելու դեպքում, կարող եք գտնել ձեզ համապատասխան դպրոց կամ խմբակ:
  7. arrow blackՀոլիվուդի և միջազգային ԶԼՄ-ների հայտնիության շնորհիվ ֆիլմերի, հեռուստահաղորդումների և հանրաճանաչ երգերի մեծ զանգվածը գրված է անգլերենով: Դուք ստիպված չեք լինի ձեր հույսը դնել թարգմանությունների և ենթագրերի վրա, որպեսզի վայելեք ձեր սիրած ֆիլմերը, երգերը,հեռուստահաղորդումները, եթե տիրապետում եք անգլերենին:
  8. arrow blackՎերջին հարյուրամյակում անգլերենով հրատարակված գիտական հոդվածների թիվը գերակշռում է հեղինակի մայրենի լեզվով հրատարակված հոդվածների թվին, որի արդյունքում անգլերենի իմացությունը կարևոր է դառնում գիտական ոլորտում աշխատող մարդկանց համար:

article image

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  1. phone icon
    Հեռախոսահամար:

    +(374) 94190398

  2. email icon
    Էլ. հասցե:

    languageschoolg@gmail.com

  3. map point icon
    Հասցե:

    Vazgen Sargsyan 26/3 Yerevan, Armenia

Կապ մեզ հետ

student schoolchildren pupil

PUT YOUR THINKING CAP ON AND LEARN ENGLISH

Դասընթացի տեսակը
  1. Ընդհանուր անգլերեն
  2. Բիզնես անգլերեն
  3. TOEFL և IELTS քննությունների պատրաստում
  4. Տեքստերի մշակում
  5. Թարգմանություն
phone